Սուրեն Պապիկյանն այցելել է գումարտակի՝ նոր կառուցված և շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր
Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Պայմաններին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, լսել նրանց կարծիքները կատարված աշխատանքի, ստեղծված պայմանների և ընձեռնված հնարավորությունների վերաբերյալ: Անձնակազմը վստահեցրել է, որ նոր վայրը թույլ է տալիս բարձր մակարդակով կազմակերպել ծառայությունը, մարտական պատրաստության ամբողջ ծրագիրը»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել