HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի համար մրցույթին

ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հրապարակվել են հուլիսի 15-ին:

Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին՝ թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ:

Թափուր տեղերի մրցույթին կարող են հայտ ներկայացնել նաև ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած այն դիմորդները, ովքեր առաջին կամ լրացուցիչ փուլերում բուհերում չեն հայտագրվել:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատի հուլիսի 25-ին:

Կրթության և գիտության նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter