HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան ճանաչել են Պաղեստինի անկախությունը

Նորվեգիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Այս մասին մայիսի 22-ի առավոտյան հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն: NRK-ն հայտնում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ին։

«Երբ մենք ճանաչենք Պաղեստինը, մենք կարող ենք ավելի վճռականորեն կոչ անել այլ երկրներին աջակցել պաղեստինյան պետության կառուցմանը, և մենք կարող ենք Պաղեստինին պատասխանատվության կոչ անել»,- նշել է Նորվեգիայի վարչապետը։

Irish Times-ը հայտնում է, որ նման որոշում են կայացրել նաև Իռլանդիայի իշխանությունները։ Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ համանման որոշումը նախապատրաստում են նաև Իսպանիայի իշխանությունները։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Իսպանիան ևս Պաղեստինի անկախությունը կճանաչի մայիսի 28-ին։

AFP-ն փոխանցում է, որ Իսրայելը որոշել է հետ կանչել Նորվեգիայում և Իռլանդիայում իր դեսպաններին Պաղեստինի անկախությունը ճանաչելու ծրագրերի պատճառով։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, մայիսի 21-ին մեկնաբանելով Պաղեստինի պետականությունը ճանաչելու Իռլանդիայի ծրագրերը, կոչ էր արել Դուբլինին «խաղաքար չդառնալ ՀԱՄԱՍ-ի ձեռքերում»: «Պաղեստինյան պետության ճանաչումը կհանգեցնի ահաբեկչության ուժեղացմանը, տարածաշրջանում անկայունությանը և կվտանգի խաղաղության ցանկացած հեռանկարի»,- հայտարարել էին Իսրայելում:

Պաղեստինի անկախությունը ճանաչել է ՄԱԿ-ի 193 երկրներից 138-ը։ Հայաստանն այդ երկրների թվում չէ։ Բացի մեր երկրից, Պաղեստինի անկախությունը չեն ճանաչում նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, և Իսրայելը։ Փոխարենը, Պաղեստինի անկախությունը ճանաչում են Հայաստանի հարևան բոլոր երկրները։

Լուսանկարը՝ Majdi Mohammed/AP Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter