HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

«Զրուցակիցները փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման հարցում:

«Բարձր ենք գնահատում մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից միաձայն ընդունված բանաձեւը Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման վերաբերյալ:

Կարեւորում ենք, որ բանաձեւում դատապարտվում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից եւ կոչ արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին»,- նշել է ԱԺ նախագահը` հավելելով, որ այժմ ամբողջ միջազգային հանրության կոչերն ուղղված են պաշտոնական Բաքվին` իրագործելու բոլոր պայմանները Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի համար իրենց դարավոր հայրենիք:

Կլոդ Վիզլերը նշել է, որ Լյուքսեմբուրգը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում:

«Մենք խրախուսում ենք ինչպես մեր, այնպես էլ ԵՄ անդամ այլ պետությունների ներգրավվածությունը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորմանը: Կարեւորում ենք եւ պահանջում ռազմագերիների անհապաղ վերադարձն իրենց հայրենիք»,- նշել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի ղեկավարը:

Քննարկվել են Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացը, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը եւ Հայաստան-Լյուքսեմբուրգ միջխորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին եւ դրա կարեւորությանը` տարածաշրջանում անվտանգության հաստատման, ինչպես նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման եւ զարգացման հարցում:

Հանդիպման ավարտին Լյուքսեմբուրգի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter