HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևն ու Զելենսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և ապագա համատեղ նախագծեր: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և էներգետիկ, առևտրային ու այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ նախագահները նշել են, որ «երկու երկրների համապատասխան կառույցներին հանձնարարականներ կտրվեն համագործակցության համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ»:

Հեռախոսազրույցը տեղի էր ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ և հայտնի չէ՝ արդյոք կողմերը քննարկե՞լ են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter