HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը պահանջում է Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից բռնագանձել 46 անշարժ գույք և շուրջ 350 մլն դրամ 

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թ․ մայիսի 16-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում է Դատախազության հանրային կապերի բաժինը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 

  • 46 անշարժ գույք
  • 2 շարժական գույք
  • 3 իրավաբանական անձանցում մասնակցություն 
  • 213 մլն 870 հազար դրամ, որը չի հիմնավորվում Արամայիս Գրիգորյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2004-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել
  • 97 մլն 143 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար
  • Բանկերից ձեռք բերված պարտատոմսեր՝ ընդհանուր շուրջ 62 մլն դրամ արժողությամբ
  • Ապօրինի ծագում ունեցող մի շարք գույքերի վարձակալությունից ստացված վարձավճարներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter