HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյանը Դոհայում ելույթ է ունեցել «Խաղաղության խաչմերուկի և տարածաշրջանային փոխկախվածության հեռանկարը» թեմայով

Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում անցկացվող «Համաշխարհային անվտանգության ֆորում»-ի շրջանակներում ելույթ է ունեցել «Խաղաղության խաչմերուկի և տարածաշրջանային փոխկախվածության հեռանկարը» թեմայով:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները:

Վերոնշյալի շրջանակներում խոսել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման սկզբունքների՝ հավասարության և փոխադարձության մասին և ընդգծել, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո որտեղ գտնվում են:

Ելույթի ընթացքում Ա.Գրիգորյանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրական ազդեցությունը՝ ունենալու ավելի անվտանգ և կայուն տարածաշրջան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter