Հայտնի են Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասնակիցները
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ անձինք՝
Խումարյան Գարեգին Կորյունի
Հովհաննիսյան Բելա Հրաչիկի
Մանուկյան Մարիամ Վոլոդիայի
Մարգարյան Մհեր Մարտիրոսի
Մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա սույն թվականի հունիսի 5-ին։ Այս մասին հայտնում է Հանրային ռադիոն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել