HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր կարգավորումներ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ հերթական նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Գործող ոլորտային օրենսդրությամբ, երբ մասնակիցն իր կենսաթոշակային ֆոնդի փայերը մարում է, դրանից հետո կրկին կենսաթոշակային կուտակային համակարգ վերադառնալու եւ կրկին վճարումներ կատարելու մեխանիզմներ նախատեսված չեն: Եթե կուտակային կենսաթոշակի մասնակիցն ունենում է Կառավարության որոշմամբ սահմանված ցանկով նախատեսված հիվանդություն, ապա վերջինս մինչեւ կենսաթոշակային տարիքին հասնելն իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու հնարավորություն է ունենում: Իրավակիրառ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ անձը գումարը ստանում է, բուժվում, վերադառնում աշխատանքի եւ կրկին ցանկանում է դառնալ կենսաթոշակային համակարգի մասնակից: Գործող օրենսդրությամբ այդ մեխանիզմները սահմանված չեն, ինչն էլ առաջարկվում է օրինագծով:

Հաջորդ փոփոխությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողների տվյալները կդիտարկվեն սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն եւ չեն հանդիսանա կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա պարզաբանել է, որ անձի սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսելու է մասնակիցների ռեեստր վարողին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա: Հաջորդ փոփոխության նպատակն է կարգավորել կուտակային համակարգի մասնակցի ժառանգին ժառանգության վկայականի հիման վրա կուտակային հաշվում առկա միջոցները փոխանցելու ժամկետները: Դա իրականացվելու է առանց ժամկետային սահմանափակման»,- ասվում է ԱԺ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter