Հասարակական տրանսպորտը աշխատում է բնականոն հունով. Երեւանի քաղաքապետարան
«Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է բնականոն հունով աշխատել»,- հավաստիացնում է Երեւանի քաղաքապետարանը:
Հիշեցնենք, որ երեկ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ էին հայտարարել։
«Որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել էին աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: Վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտվել են չարաշահումներ: Ուղևորափոխադրումների օրական հասույթներն այսօր արդեն զգալիորեն աճել են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ երևանցիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ զրուցելու վարորդների հետ ու ներկայացրել իր դիտարկումները»,- հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։
Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի
Մեկնաբանել