HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա Վայն»-ի օրգանական գինին՝ ոսկե մեդալակիր միջազգային 2 մրցույթներում

Վճարովի բովանդակություն

Կրկնակի ոսկե և արծաթե մեդալներ՝ այս անգամ օրգանական գինիների միջազգային մրցույթներից։ «Արմենիա Վայն» ընկերությունն օրերս Հայաստան է բերել 2 ոսկե և 2 արծաթե մեդալ ՝ գերմանական «Organic Wine Awards International» և ֆրանսիական «Concours International des Produits Biologiques» մրցույթներից։ Գինեգործության ոլորտում տասնամյակների պատմություն և ճանաչում ունեցող մրցույթների շրջանակում ամեն տարի պրոֆեսիոնալ ժյուրիները փորձում են հարյուրավոր գինիներ, որ գտնեն լավագույն օրգանական գինին ամբողջ աշխարհում։
Այս հարթակներից «Արմենիա Վայն» ընկերության «Բիոնէ» օրգանական շարքի սպիտակ անապակ գինին առաջին անգամ Հայաստան բերեց 2 ոսկե մեդալ ՝ դասելով Հայաստանը լավագույնների շարքին նաև օրգանական գինեգործության ոլորտում․ շարքի մյուս՝ կարմիր անապակ գինին, որն արդեն մի քանի տարի վայելում է  թե՛ մասնագետների, թե՛ գինեսերների համակրանքը,  արժանացավ 2 արծաթե մեդալների։

«Organic Wine Awards International» և «Concours International des Produits Biologiques» մրցույթներում մասնակցության հենց առաջին փորձից ոսկե և արծաթե մեդալներ ստանալը իսկական պատիվ է ոչ միայն «Արմենիա Վայն»-ի, այլև Հայաստանի համար և վկայում է մեր գինիների որակի մասին»,- նշում է «Արմենիա Վայն» ընկերության գլխավոր խորհրդատու, ֆրանսիացի գինեգործ Ժան-Բատիստ Սուլան։

Այն հարցին,  թե որն է ընկերության շարունակական հաջողության գաղտնիքը, Հայաստանում աշխատող ֆրանսիացի գինեգործը պատասխանում է․

-Հայաստանն օրհնված միջավայր է օրգանական գյուղատնտեսության համար․ մեր նվիրված թիմի մաքուր գործելակերպի և Հայաստանի բերրի հողի միջև այս ներդաշնակ  հարաբերությունն է, որը թույլ է տալիս մեզ անվերջ զարգանալ։
Չեմ կարող չընդգծել մեր թիմի քրտնաջան աշխատանքն ու նվիրումը․ նրանք հանդիսանում են «Արմենիա Վայն» ընկերության ողնաշարը․ սա հենց այն է, ինչը իսկապես մղում է մեզ հաջողության։

Եվ  եկեք չմոռանանք մեր բրդոտ ուղեկիցներին՝ 80 ոչխարներից բաղկացած թիմ, որոնք ամեն օր անխոնջ աշխատում են այգիներում՝ ապահովելով, որ մեր խաղողի այգիները մնան անարատ, նույնիսկ հանգստյան օրերին:

«Արմենիա Վայն» ընկերությունը օրգանական խաղողագործության շրջափուլը մեկնարկեց 2017 թվականին՝ Արագածոտնի մարզում տնկելով առաջին օրգանական այգիները․ այսօր ընկերության օրգանական այգիների ընդհանուր մակերեսը հասնում է 80 հա-ի, որը խաղողի ամենախոշոր օրգանական այգին է Հայաստանում։ Իսկ ո՞րն էր շարժառիթն «Արմենիա Վայն» ընկերության համար՝ սկսել այս բարդ ու մարտահրավերներով լի փուլը․

- Մեր ընկերությունը միայն խոշորագույն արտադրող չէ, մենք խորը արմատավորված փիլիսոփայությամբ և մշակույթով շարժվող օրգանիզմ ենք և մեզ ավելին ենք համարում, քան պարզապես բիզնես. «Արմենիա Վայն» ընկերությունը սոցիալապես պատասխանատու կազմակերպություն է, որը գիտակցում է իր ազդեցությունը շրջակա միջավայրի, համայնքի և պետության վրա․ ուստի մեզ համար օրգանական այգեգործության անցնելը բնական առաջընթաց էր։ Տարիներ անց հպարտությամբ կարող եմ ասել, որ պատիվ ունենք լինել ECOCERT-ի կողմից օրգանական հավաստագիր ունեցող միակ արտադրողը Հայաստանում:

Մեր առաքելությունը դրանով չի ավարտվում. Մենք ձգտում ենք օրինակ ծառայել՝ ոգեշնչելով այլ արտադրողների սկսել օրգանական գինեգործություն: Մենք պատրաստ ենք նաև փոխանցել մեր գիտելիքներն ու փորձը՝ մեծ հույսով, որ միասին մենք կարող ենք ավելի առողջ և կայուն ապագա ստեղծել հայկական գինեգործության համար:

Կրկնակի ոսկե մեդալակիր «ԲիոՆէ» սպիտակ անապակ օրգանական գինին շուտով կլինի հայաստանյան լավագույն վաճառասրահներում։ Ընկերության ֆրանսիացի խորհրդատուն մեծ հիացմունքով է պատմում «ԲիոՆէ» սպիտակ գինու մասին․

- Պետք է խոստովանեմ, որ այն բացառիկ որակը, որը մենք ստացանք Վիոնիե խաղողի ֆրանսիական սրտից,  ինձ զարմացրեց: Այս գինին պատրաստելիս մենք կանխամտածված ընտրություն կատարեցինք՝ բերքը հավաքել վաղ փուլում: Այս որոշումը պայմանավորված էր «ԲիոՆէ» գինու թարմ դիմագիծը պահպանելու մեր ցանկությամբ՝ ծաղկային, մրգային փնջերով․ արդյունքում ստեղծեցինք գինի, որը մարմնավորում է գարնան էությունը: Մեծ հույս ունեմ, որ հայ գինեսերներին «ԲիոՆէ» սպիտակն այնքան դուր կգա, որքան դուր եկավ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիին։

Organic Wine Awards International

Գերմանական մրցույթի տեսլականը հետևյալն է․ օրգանականն ավելին է, քան պարզապես պիտակ: Դա դիրքորոշում է և ապրելակերպ։

15 տարիների ընթացքում մրցույթը կարևոր իրադարձություն է դարձել միջազգային խաղողագործության համար: Մրցույթի կազմակերպիչները գիտեն, թե ինչ է գինեգործությունը և որոնք են դրա մարտահրավերները։ Նրանք յուրաքանչյուր գինու վերաբերվում են անսահման հարգանքով և գնահատանքով, որին արժանի են մասնակից գինիները:

Concours International des Produits Biologiques

Օրգանական փիլիսոփայությունը գերազանցության հասցնող մրցույթ, որի մասնակիցներին գնահատում է  պրոֆեսիոնալ և անզիջում ժյուրին։

Ֆրանսիայում անցկացվող միջազգային մրցույթն ամբողջ աշխարհից հավաքագրում է օրգանական արտադրանքի լավագույն նմուշները, ոլորտի լավագույն փորձագետները որոշում են հաղթողներին։

Մրցույթն ունի 30 տարվա պատմություն և երաշխավորում է համտեսի անաչառ պայմաններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter