Արմեն Գրիգորյանը եւ Լուի Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել բանակցային գործընթացի շրջանակներում ընթացող վերջին զարգացումներին և երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարներին:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ օրակարգի շրջանակն ընդգրկող հարցեր»,- նշված է ԱԽ գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ ԱԽ գրասենյակի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել