
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 23-ին ընդունել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջինիս շարունակականության ապահովման կարևորությանը»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել