Երևանում նորոգվում են ջրահեռացման համակարգերը
Երևանի վարչական շրջաններում անձրևներից հետո առաջացած ջրակուտակումները վերացնելու նպատակով ջրահեռացման համակարգերի ընթացիկ նորոգման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են կատարվում:
Այսօր Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սանմաքրման ձեռնարկությունների ուժերով մաքրվել են ջրընդունիչ, անձրևորսիչ ցանցերն ու ջրատար համակագերը, առանձնացվել են այն տարածքները, որտեղ բացակայում են համակարգերը, և որոնք պահանջում են կապիտալ ներդրումներ:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել