HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհեր

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ մայիսի 24-ին՝ ժամը 08։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1984 թ․) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ղ., ծնված 1974 թ․), ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է սրահում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ. Դ.-ն (ծնված 1964 թ․), Ա. Ղ.-ն (ծնված 1989 թ․) և Ս. Ղ.-ն (ծնված 1966 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ղ.-ն մահացել է, իսկ Մ․ Դ.-ի և Ա․ Ղ.-ի առողջական վիճակները բժիշկները գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ» ակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ Ս. Ղ.-ին (ծնված 1974 թ․) դուրս բերել ավտոմեքենայից, պատգարակել և մոտեցրել շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ղ.-ն (ծնված 1974 թ․) մահացել է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter