HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինաստանի դեսպանը շնորհակալ է Հայաստանին՝ ԼՂ հարցում ունեցած դիրքորոշման համար

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունը այսօր հանդիպել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին և շնորհակալություն հայտնել Հայաստանին՝ ԼՂ հակամարտության կարգավորումը միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով հանգուցալուծելու դիրքորոշման, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու ջանքերի համար:

Թիան Չանչունի խոսքով՝ առանց կայունության՝ հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը, հասնել վերջնական խաղաղության ու նոր ծրագրեր իրականացնել:

Արտակ Զաքարյանն իր հերթին է շնորհակալություն հայտնել դեսպանին ԼՂ հարցում Չինաստանի որդեգրած հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման համար, որը պարբերաբար արտահայտվում է մասնավորապես ՄԱԿ-ում: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter