Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հուլիսի 18-ին և 19-ի գիշերը հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը առավելապես արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, 21-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում հնարավոր է, 22-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-ից 19-ը կբարձրանա 2-4, 20-ին կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում հուլիսի 18-ին և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին և 20-ին հնարավոր են անձրև և ամպրոպ, 21-ից 22-ը անձրևի հավանականությունը փոքր է:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել