HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին

Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել  է «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը: Հայկական կողմից այն ստորագրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: 

Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից»: 

Ծրագիրը ներառում է հետևյալ ուղղությունները. կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,  հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում, հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։ Այն նաև աջակցում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 անձանց հրատապ խնդիրների լուծման հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter