HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Բեկի փողոցում փլուզման հետևանքով մոտ 2 մետր խորությամբ փոս է առաջացել

Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ մայիսի 25-ին՝ ժամը 07:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում մոտ 2 մետր խորությամբ փոս է առաջացել։

Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ Դավիթ Բեկի փողոցի թիվ 7/5 հասցեի մոտակայքում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, տեղի է ունեցել փլուզում։

Տեղեկատվությունը փոխանցվել է Կոմունալ տնտեսության վարչություն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Լուսանկարը՝ Փրկարար ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter