HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի մարզերի բժշկական կազմակերպություններ է ժամանակավոր ուղեգրվել 13 բժիշկ

2012 թ. ընթացքում ՀՀ մարզերի բժշկական կազմակերպություններ ժամանակավոր ուղեգրվել է 13 բժիշկ-մասնագետ՝ մարզային բժշկական հաստատություններն անհրաժեշտ կադրերով ապահովելու, տեղի բնակչության բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու նպատակով և առողջապահության նախարարի 2008 թ. մայիսի 6-ի հրամանով հաստատված կարգի համաձայն:

Ըստ ներկայացված հայտերի՝ Արագածոտնի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի մարզեր ժամանակավոր աշխատանքի են ուղեգրվել անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, վիրաբույժներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, շտապ օգնության բժիշկներ, բժիշկ-ռեանիմատոլոգներ:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 2011 թ. ընթացքում ՀՀ մարզերի բժշկական կազմակերպություններ ժամանակավոր ուղեգրվել է 19 բժիշկ-մասնագետ: Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզեր ժամանակավոր աշխատանքի են մեկնել անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, վիրաբույժներ, ներզատաբան, մանկաբարձ-գինեկոլոգներ, ուրոլոգներ, շտապ օգնության բժիշկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter