Ուժեղ կարկուտ՝ Արմավիրի մարզում
Այսօր՝ ժամը 16։00-ի սահմանում, մոտ 10 րոպե ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի մի շարք համայնքներում։ Լուրջ վնաս են կրել նաև Խոյ համայնքի Աղավնատուն, Արագած, Դողս, Ամբերդ, Լեռնամերձ գյուղերի բանջարաբոստանային ցանքատարածությունները, պտղատու և խաղողի այգիները։
Կարկտաբեր ամպերն այնքան հզոր էին, որ հակակարկտային կայաններն ի զորու չեն եղել ցրել դրանք։
Նշենք, որ այս տարի արդեն մի քանի անգամ կարկուտը վնաս է պատճառել Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններին։ Կարկուտից վնասներ են կրել նաև Արմավիր, Բաղրամյան, Մեծամոր համայնքի գյուղերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել