HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները․ «Հարավկովկասյան երկաթուղի»

Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով, ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում-Ախթալա հատվածում տարերքի հետևանքների վերացման հետ կապված վերանորոգման և վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով՝ 2024թ. մայիսի 26-ից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները։ Հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

«Գնացքների երթևեկության վերականգնման մասին լրացուցիչ կհայտարարվի սոցիալական ցանցերի մեր էջերում և ՀԿԵ ՓԲԸ պաշտոնական կայքում։

Տոմսերի վերադարձի վերաբերյալ՝ այն ուղևորները, ովքեր տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարում են նույն եղանակով, օգտվելով առցանց գնման հարթակից: Տոմսարկղերից տոմս գնած ուղևորները վերադարձը կատարում են նույն տոմսարկղներում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter