HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից

Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

«Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- նշվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 26-ին՝ 16։00-ին, Հանրապետության հրապարակում նախատեսվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter