HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու և Տավուշի մարզերում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով․ ԲՏԱՆ

Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են  օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները։ Հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

«Նախարարությունն այս պահին օպերատիվ կապի մեջ է ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում: Հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ հորդառատ անձրևներով պայմանավորված՝ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերը վարարել են՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter