Չօգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով, եթե նկատվում է պղտորություն․ ԱՆ-ն՝ աղետի գոտում գտնվող բնակչությանը
Աղետի գոտում գտնվող բնակչությանը Առողջապահության նախարարությունը հորդորում է վարակիչ հիվանդություններից, հատկապես աղիքային վարակներից, խուսափելու, ինչպես նաև կանխարգելելու նպատակով չօգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով (այդ թվում` եռացած), եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն (պղտորություն)։
«Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մարզային իշխանության ոլորտային ստորաբաժանման հետ համագործակցությամբ, իրականացնում է խմելու ջրի որակի մոնիթորինգ և իրազեկում բնակչության շրջանում»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել