HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Դիլիջան-Իջևան հատվածը երթևեկելի է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի՝ Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։

Հիշեցնենք՝ երեկ Աղստև գետի վարարման հետևանքով Մ-4 միջպետական ճանապարհի՝ Դիլիջանից մինչև Իջևան հատվածում ճանապարհը փլուզվել էր։

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի (26.05.2024)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter