HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանադացի խորհրդարանականներ. Կանադայում «հայկական կրակը միշտ վառ է»

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազոնովը այսօր ընդունեց Կանադայի համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ջիմ Կարիջիանիսին և Ալեքսանդր Բուլրիսին:

Էդուարդ Շարմազանովը, ի դեմս համայնքների պալատի ներկայացուցիչների, երախտագիտություն հայտնեց Կանադային' Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, տարիների հայանպաստ գործունեության համար: Նա կարևորեց նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով Ղարաբաղ մեկնող կանադացի պատգամավորների այցն Արցախի ժողովրդի համար:

Կանադացի հյուրերը շեշտեցին, որ չնայած իրենց այցին շատերը, մասնավորապես ադրբեջանցիներ դեմ են եղել, բայց իրենք մեծ ցանկություն ունեն ականատես լինելու ժողովրդավարության կայացմանը Ղարաբաղում: Նրանք հույս հայտնեցին, որ Ղարաբաղում նախագահական ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով, և ներկայացրին իրենց գաղափարը' Կանադա վերադառնալուն պես նախաձեռնել «Լեռնային Ղարաբաղի ընկերներ» կոչվող խումբ: Է.Շարմազանովը նշեց, որ դա փայլուն գաղափար է և առարկայական օրինակ, թե ինչպես կարելի է աջակցել երիտասարդ ժողովրդավարական երկրին:

Կանադացի խորհրդարանականների խոսքերով՝ Կանադայում ապրող շուրջ հարյուր հազար հայերը շատ ակտիվ են, հայկական համայնքը երկրորդ-երրորդ տեղում է իր ազդեցիկությամբ, «հայկական կրակը միշտ վառ է»:

Կանադայի համայնքների պալատի անդամները խոսեցին Հայաստանում դեսպանատուն ունենալու անհրաժեշտությունից: Ի պատասխան' Է. Շարմազանովը նշեց, որ հայկական կողմը միայն շահագրգռված է էլ ավելի բարձր մակարդակի հարաբերություններով: Է. Շարմազանովն ասաց, որ Հարավային Կովկասում Հայաստանն առաջինն է եղել, որ Օտտավայում բացել է դեսպանատուն, ինչը վկայում է Հայաստանի համար հայ-կանադական հարաբերությունների կարևորության մասին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter