Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Բագրատաշեն»-Նոյեմբերան-Իջևան-Դիլիջան-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղով երթևեկությունը վերականգնված է:
Հիշեցնենք՝ այդ ճանապարհի երթեկությունը խաթարվել էր վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների և դրա հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով։
«Բագրատաշեն»-գ. Հաղթանակ և Իջևան-Դիլիջան հատվածներում երևեկությունը կազմակերպվում է` օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը (միակողմանի), ուստի ՊԵԿ-ւ հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
«Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բնականոն:
Լուսանկարն՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել