HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Սեն շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Սեն շրջանային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված սերտ համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ համագործակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է մեր երկրի առանձնահատուկ հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Կառավարության ղեկավարը կարևորել է այդ համագործակցության նկատմամբ առկա երկկողմ հետաքրքրությունը: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել նախագահ Էմանուել Մակրոնի և, ընդհանրապես, Ֆրանսիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: «Ֆրանսիան մեր առաջնային գործընկերներից է, և ակտիվ համագործակցությունը խորացնելու ահռելի ներուժ ունենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ժորժ Սիֆրեդին նախ իր զորակցությունն է հայտնել Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հավելել, որ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը գործընկերային հարաբերություններ ունենալով Տավուշի մարզի հետ՝ պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել վերջինիս: Օ-դը-Սեն շրջանային խորհրդի նախագահը կարևորել է Տավուշի մարզի հետ գյուղատնտեսության, ագրոտուրիզմի, շրջակա միջավայրի և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Տավուշի մարզին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար և, հատկապես, կարևորել ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter