HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանվածների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը

Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մեկնարկի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը մամուլի հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով մեկնարկել է Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։

Մինչև 2024 թվականի հունիսի 15-ը  կհաստատվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմելու կարգը։ 

Հիշեցնենք, որ  ծրագրի շահառուներն են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնց  բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն։ 

ԼՂ տեղահնված մեր հայրենակիցները կարող են պարզեցված կարգով ստանալ Հայաստանի քաղաքացիություն:  ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների համար  պետք է մոտենալ Երևանում՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով, իսկ մարզերում դիմումներ կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում:

Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է.

– դիմում-հարցաթերթ,

– ծննդյան վկայական /եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ/,

– ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի վավեր անձնագիր,

– 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր).

– ամուսնության վկայականը և դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը,

– այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,

– պետական տուրքի վճարման անդորրագիր:

Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:

Անչափահաս երեխաների դեպքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Ծնողների քաղաքացիություն ստանալու դիմումին զուգահեռ անչափասների համար նախատեսված է ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման ընթացակարգ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Քաղաքացիություն հնարավոր է ստանալ դիմելուց 1-ից 2 ամսվա ընթացքում, ինչից հետո անհրաժեշտ է ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր»։ 

Ծրագրի մանրամասները հետևյալ հղումով՝  https://irazekum.am/event/view/193

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter