HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբի հայտարարությունը

Այսօր ավարտվում է Արցախի նախագահի ընտրությունների քարոզարշավը: Մենք հարկ ենք համարում անդրադառնալ քարոզարշավի ընթացքում Վիտալի Բալասանյանի անձի դեմ ուղղված անհիմն տեղեկությունների տարածմանը և թեկնածուի վարկաբեկման փորձերին:

Գործող նախագահի նախընտրական շտաբի պետը ընտրողների հետ իր հանդիպումներում Բալասանյանի վերաբերյալ տարածել է կեղծ լուրեր և զրպարտություններ, որոնք վկայում են թեկնածու Սահակյանի թիմում առկա խուճապի մասին: Նույն մարտավարությունը շարունակվել է նաև սոցիալական ցանցերում և որոշ մարգինալ լրատվամիջոցներում:

Մենք դատապարտում ենք նաև Բակո Սահակյանի նկարները զանգվածային պատռելու դեպքերը, ինչպես նաև նրա ծաղրանկարների տարածումը Ստեփանակերտի տարբեր շենքերում: Նման արարքները վայել չեն մեր ժողովրդին և չեն նպաստում քաղաքական մշակույթի ձևավորմանը:

Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը վստահեցնում է, որ քարոզարշավի ընթացքում Բալասանյանը և նրա կողմնակիցները վարել են կոռեկտ և օրինական քարոզարշավ՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը, քննադատելով առկա քաղաքականությունը և առաջարկելով փոփոխություններ:

Ցավով փաստում ենք, որ մրցակից թիմը ոչ մի փաստարկ չկարողացավ բերել մեր քննադատություններին՝ անցնելով վիրավորանքի և ապատեղեկատվության:

Այսօր վերջանում է նախընտրական քարոզարշավը, և մենք համոզված ենք, որ Արցախի իմաստուն ժողովուրդը այս ընթացքում կարողացել է տարբերակել ապատեղեկատվությունը իրականությունից և կանի խոհեմ ընտրությունը:

Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter