HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր Աշոտ Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ ոստիկանության մի խումբ ծառայողներ ՀՅԴ Գերագույն մարմնի գրասենյակի մոտից բռնության գործադրմամբ բերման էին ենթարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Աշոտ Սիմոնյանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter