HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու և Տավուշի մարզի այն բնակավայրերը, որոնք հեղեղվել են, Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտիներ

Ալավերդու համայնքապետարանում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից:

«Մասնակցում են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, այլ պատասխանատու պաշտոնյաներ։

Ամփոփվում են այսօր կատարված աշխատանքները:

Նախարար Սանոսյանը տեղեկացրեց, որ Լոռու և Տավուշի  մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտի։

Կառավարության որոշմամբ նաև  300 մլն դրամ կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերին հրատապ խնդիրներ լուծելու համար։ 

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ամբողջ օրվա ընթացքում շրջայց է իրականացվել Մ6 միջպետական ճանապարհի ողջ երկայնքով, մինչև Այրում կայարան, և արձանագրվել են ճանապարհի, կամուրջների փլուզումները, գույքագրվել են վնասները։

Քննարկվել են նաև Ալավերդիում և հարակից բնակավայրերում ջրամատակարարման, գազամատակարարման և կոմունալ մյուս հարմարությունների վերականգնման վերաբերյալ հարցեր։ 

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն իր հերթին ներկայացրել է օրվա ընթացքում իրականացված փրկարարական աշխատանքները:

Գնահատվել են այս պահին առկա կարիքները, վաղվա անելիքների համար անհրաժեշտ տեխնիկայի ներգրավման վերաբերյալ հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter