HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-Ճապոնիա. միմյանցից սովորելու շատ բան կա

Հուլիսի 17-ին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Ճապոնիայի ճարտարապետների պատվիրակությանը՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մոտոսակա Մասատոյի գլխավորությամբ:

Պատվիրակության Հայաստան այցի նպատակն է Ա. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում «Ինչպես ճապոնացի ճարտարապետները հաղթահարեցին 2011 թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները» խորագրով ցուցահանդեսի բացումը, նաև տարբեր մարմինների հետ քննարկումները' աղետների կառավարման հետ առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջև համագործակցությունը հիմնվում է երկու երկրների կառավարությունների միջև 2005 թ. ստորագրված «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի վրա: Նախարարությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ տարբեր ծրագրեր է իրականացնում՝ սկսած 2007 թ.-ից:

«2010 թ. ԱԻՆ փրկարար ծառայությանը տրամադրվել է 28 հրշեջ-ավտոմեքենա: Լուրջ համագործակցություն է ծավալվել սեյսմիկ պաշտպանության և ուսուցման ոլորտներում, որի շնորհիվ մեր աշխատակիցները վերապատրաստվում են Ճապոնիայում»,- ասել է Ա. Երիցյանը:

«2011 թ. աղետալի երկրաշարժի, ցունամիի և ատոմային աղետի հետևանքով 20 հազար մարդ զոհվեց: Այդ իրադարձությունների ժամանակ մենք կարողացանք բացահայտել մեր բացթողումները և դասեր քաղել կատարվածից: Հիմնական թերություններն էին շենքերի սեյսմակայության գնահատումը, ցունամիի դեպքում մարդկանց տարհանման ուսուցումը և ատոմակայանի խնդիրները: Մեր հիմնական խնդիրն է թույլ կողմերի բացահայտումը և ուժեղացումը: Այդ ամենը լավագույնս կարելի է անել համագործակցության միջոցով' թե տեղական, թե միջազգային մակարդակով: Մենք հուսով ենք, որ մեր փորձն օգտակար կլինի ձեզ»,- ասել է Մոտոսակա Մասատոն:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ միմյանցից սովորելու շատ բան կա, և երկու երկրների միջև համագործակցությունը լինելու է ամուր ու շարունակական:

Այցելության ավարտին ճապոնական պատվիրակության անդամները եղել են նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացան դրա տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter