Հանրապետության տոնի առթիվ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ են հանձնել տարբեր ոլորտները ներկայացնող մի խումբ անձանց: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։
Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել