HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրատաշենում հանրային սննդի օբյեկտն աշխատել է սանիտարահիգիենիկ խախտումներով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների՝ անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն) իրականացրած պետական վերահսկողության արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են արտադրական գործունեության հետ: 

Այսպես՝

  • օբյեկտի պատերը եղել են ոչ նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ, լվացվող մակերես, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերից, 
  • առաստաղի կառուցվածքը չի կանխարգելում կամ նվազեցնում կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։ 

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter