
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանին
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին:
ԱԺ հաղորդագրության համաձայն՝ ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատել Հայաստան-Բելգիա զարգացող հարաբերությունները:
Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, տարածաշրջանային զարգացումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել