HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամիկոն Դավթյանը նշանակվել է ՔԿ Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ

Քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Մամիկոն Դավթյանը նշանակվել է Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ՝ ազտվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնից:

Մամիկոն Էդիկի Դավթյանի կենսագրությունը

Ծնվել է 1988թ. մայիսի 25-ին, Իջևան քաղաքում:

2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիաի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Աշխատանքային գործունեություն

2009-2012թթ.`  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչ,

2012-2014թթ.`  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,

2018-2024թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած  է, ունի 3 երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter