HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր շտաբի պետը մասնակցել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպանությունների ռազմական կցորդներ։
Անդրադարձ կատարելով բրիգադի անցած ուղուն և միջազգային ասպարեզում հայ խաղաղապահների երկարամյա ծառայությանն ու պատվաբեր առաքելությանը՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ խաղաղարար առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մշտապես աչքի են ընկել իրենց պատրաստվածության աստիճանով, կամային ու մասնագիտական բարձր որակներով՝ արժանանալով վերադաս ղեկավարության ու արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին ու պարգևներին։

Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ծառայության համար՝ Էդվարդ Ասրյանը նաև համոզմունք է հայտնել, որ հայ խաղաղապահները հետայսու ևս միջազգային հարթակում մասնագիտական պատրաստվածությամբ բարձր կպահեն ՀՀ զինված ուժերի պատիվը՝ իրենց արժանի մասնակցությունն ունենալով աշխարհում խաղաղության պահպանման կարևորագույն գործում։
Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված միջոցառումը եզրափակվել է զինծառայողների հանդիսավոր քայլերթով»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter