HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Նամակ արհեստական բանականությանը․ Microsoft Copilot-ը Telegram-ում է

Telegram-ում արդեն կարող եք որոնում անել, հարցեր տալ և զրուցել AI չաթբոտի հետ: Microsoft-ը հավելվածում ավելացրել է Copilot բոտը, որը անվճար տարբերակով հասանելի է Telegram-ի բոլոր օգտատերերի համար։

Առայժմ չաթբոտի հետ կարող եք շփվել ու պատասխաններ ստանալ միայն տեքստերով. այն դեռ չի կարողանում ֆայլեր վերլուծել կամ նկարներ գեներացնել։ 

Microsoft-ի փոխանցմամբ՝ Bing Search-ի միջոցով Copilot-ը կարող է որոնում անել համացանցում։ Այն կարող է ձեզ օգնել ճամփորդություն պլանավորելիս, կարող է ֆիթնես ուղեցույց կազմել ձեզ համար, ֆիլմեր առաջարկել ու կիսվել վերջին նորություններով։ Copilot-ին օրական կարող եք մինչև 30 հարց ուղարկել։

Չաթբոտի հետ զրույց սկսելուց առաջ Telegram-ը նախազգուշացնում է, որ այն օգտագործելու համար պիտի տրամադրես հեռախոսահամարդ։ Ընկերությունը չի ներկայացրել, թե ինչի համար է այս պահանջը։

Տեխնոլոգիական ընկերությունները փորձում են իրենց չաթբոտերը ներդնել իրենց տարբեր արտադրանքներում։ Վերջերս Meta ընկերությունը հայտարարեց, որ Meta AI-ը փորձարկում է Messenger-ում, WhatsApp-ում և Instagram-ում,  Google-ի Gemini-ն էլ հասանելի է Google Messages-ում։ Ամիսներ առաջ նման բան արել էր նաև Իլոն Մասկը՝ X սոցիալական ցանցի Premium+ օգտատերերի համար հասանելի դարձնելով Grok չաթբոտը։

Տե՛ս նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter