
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մայիսի 29-ին այցելել է Սյունիքի մարզ և Գորիսում հանդիպել առաքելության անձնակազմի հետ։ Այս մասին տեղեկացվում է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգի գրառման մեջ։
Head of Mission Markus Ritter met with EUMA staff in Goris yesterday. The team also visited Lake Sev located on the border between Armenia and Azerbaijan. To date, EUMA has conducted over 2300 patrols. 🇦🇲🇪🇺 pic.twitter.com/ojazHM9Wcw
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) May 30, 2024
«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Թիմն այցելել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լիճ։ Մինչ օրս ԵՄ դիտորդական առաքելությունն իրականացրել է ավելի քան 2300 պարեկություն»,- նշված է գրառման մեջ։
Մեկնաբանել