HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայոց ձորի Մարտիրոս բնակավայրում դպրոց կկառուցվի

Կառավարությունը որոշել է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Մարտիրոս 1-ին փողոց 1-ին նրբանցք 2 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Մարտիրոս գյուղի վարչական տարածքում դպրոց կառուցելու նպատակով։

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ գործադիրն ընդունել է որոշում, որի արդյունքում հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշները կկիրառվեն 2025թ. հունվարի 1-ից:

Կառավարության որոշմամբ՝ Ներքին գործերի նախարարության հաշվեկշռից կհանվի 104 միավոր տրանսպորտային միջոց՝ հետագայում օտարման նպատակով: Տրանսպորտային միջոցներն ամրացվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter