HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բողոքի ցույց կառավարության նիստի ժամանակ (լուսանկարներ)

Այսօր կառավարության հերթական նիստն էր։ 

Երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Բագրատ Սրբազանը կոչ էր արել քաղաքացիներին գալ Հանրապետության հրապարակ։

«Առաջարկում եմ մայիսի 30-ին՝ ժամը 10:30 բոլորովս մեքենաներով մտնենք հրապարակ, ներկա լինենք հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք, ինչպես արել ենք այս 3 օրերի ընթացքում»,- հայտարարել էր Բագրատ Սրբազանը։

Առավոտյան 10։30-ից քաղաքացիները մեքենաներով հրապարակում էին՝ որոշ ժամանակով կանգնեցնելով երթևեկությունը։ Այնուհետև Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քաղաքացիները հավաքվեցին կառավարության մուտքերի մոտ՝ փորձելով թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուրս գալ շենքից։

Մի քանի ժամ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անցկացնելուց հետո Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ երթով շարժվեց դեպի Սուրբ Աննա եկեղեցի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter