HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է հնդկացիական «Սիհասին» ռոք խմբի համերգային շրջագայությունը Հայաստանում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» ծրագրի շրջանակում հունիսի 2-8-ը կազմակերպում է հնդկացիական «Սիհասին» ռոք խմբի համերգային շրջագայությունը Հայաստանում։ «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» ծրագիրը ներկայացնում է ԱՄՆ երաժշտական դեսպանների՝ իրենց բազմազանությամբ աչքի ընկնող նոր սերնդին, որոնք համերգասրահներից այն կողմ ձգտում են շփվել աշխարհի այլ վայրերի երաժիշտների ու մարդկանց հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։

«Սիհասինը» (անվանումը թարգմանաբար նշանակում է «հույս»), որի կազմում հանդես են գալիս մրցանակակիր երաժիշտներ Ջենեդա և Քլեյսոն Բենալիները՝ Արիզոնայում գտնվող Նավահո պետությունից, հանդիսատեսին է ներկայանում իր ցնցող գործիքային ու վոկալ կատարումներով, որտեղ լավագույնս մարմնավորվում են նավահոների ազգագրական երաժշտության և փանք ռոքի տարրեը։ Ջենեդան և Քլեյսոնը քույր ու եղբայր են և հասակ են առել մի այնպիսի միջավայրում, որտեղ կարևորում էին բնապահպանական հարցերը  և ջանքեր էին գործադրում Նավահո պետության մշակութային ժառանգության և ավանդական կենսակերպի պահպանման ուղղությամբ։ «Սիհասինի» երաժշտությունը հավասարության, սոցիալական և բնապահպանական արդարության և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հույսն է արտացոլում։ 

«Մեզ համար պատիվ է համերգներով ներկայանալ Հայաստանում։ Լինելով նավահո (դինե) ցեղի ներկայացուցիչ՝ մենք հանդիսատեսին ուզում ենք ներկայացնել, թե ովքեր ենք մենք՝ բնիկ ամերիկացիներս և համագործակցել ձեր համայնքների ստեղծարար և մշակութային դաշտի գործիչների հետ», - ասաց Ջենեդա Բենալին։

«Մշակութային դիվանագիտության մեր բոլոր նախաձեռնությունների առանցքում ստեղծագործական համագործակցությունն է, ներառումը և հարգանքը մշակութային ժառանգության հանդեպ։ ԱՄՆ դեսպանությունը հպարտ է Հայաստանում ներկայացնել «Սիհասինի» ինքնատիպ երաժշտությունը և հուսով ենք, որ այն հույսի ուղերձ կհղի բոլոր երիտասարդ արվեստագետներին և հատկապես նրանց, ովքեր ներգրավված են մշակութային ժառանգության պահպանության հարցերում», - ասաց դեսպան Քվինը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter