HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկարաշարժ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք․ ցնցման ուժգնությունը՝ 4-5 բալ

Մայիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ 3-4 բալ, Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter