HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը և Լեհաստանը կհամագործակցեն հնագիտության, հուշարձանապահպանության և թանգարանագիտության ոլորտներում

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ստորագրվել է հուշագիր՝ հնագիտության, հուշարձանապահպանության և թանգարանագիտության ոլորտներում հայ-լեհական համագործակցության զարգացման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Հուշագիրը ստորագրեցին Վարշավայի համալսարանի ռեկտոր Ալոյզի Նովակը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Փահլևանյանը։ Միջոցառմանը ներկա էր Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը:

Այնուհետև տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված երկաթեդարյա Հայաստանի խեցեղենի արտադրության, բաշխման և օգտագործման օրինաչափություններին: «Երկրագործությունը և սննդի սպառումը նախապատմական Հարավային Կովկասում» թեմայով հատուկ դասախոսությամբ հանդես եկավ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խմբի ղեկավար Ռոման Հովսեփյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter