HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ու Իրանի փոխնախագահը խոսել են Արաքս գետի ջրի օգտագործման խնդիրների մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին:  

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, և այսօր երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող խոշոր նախագծերի իրականացումը ժամանակի հրամայականն է, որը բխում է երկու պետությունների փոխադարձ շահերից:

Հանդիպմանը կարևորվել է փոխգործակցությունը ԻԻՀ բնապահպանական կազմակերպության և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև՝ նկատի առնելով բնապահպանական խնդիրների բացահայտման, ուսումնասիրման և լուծման ուղղությամբ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:  Բնապահպանական խնդիրների լուծումը, կողմերի համոզմամբ, կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար, որոնք պարտավոր են նաև սահմանամերձ հատվածներում արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսները, պայքարել ջրի և շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ, հետևել բնապահպանական կանոններին:

ՀՀ նախագահը և ԻԻՀ փոխնախագահը խոսել են Արաքս գետի ջրի օգտագործման և համատեղ մոնիտորինգի իրականացման, Հայաստանի և Իրանի սահմանամերձ տարածքում «Խաղաղության այգի» համատեղ պահպանվող տարածքի ստեղծման գաղափարի իրականացման և երկկողմ հետաքրքրություն  ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter