HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական միջոցներից 4․5 մլն դրամի առերևույթ հափշտակություն «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ում․ վնասը վերականգնվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի և երկու աշխատակցի կողմից, նախնական համաձայնությամբ, փաստաթղթերի կեղծմամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքերի հանգամանքները:

«Դեռևս 2022թ. ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ 2017-2022թթ. ընկած ժամանակահատվածում ՓԲ ընկերության առանձին աշխատակիցներ սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված 20 անձանց տվյալներով կազմել են 526 կեղծ բժշկական պատմագրեր, որոնք որպես պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական ծառայություններ, մուտքագրել են ԱՆ էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ և պետական բյուջեից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ստացել և հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 45 մլն ՀՀ դրամ գումար:

Վարույթի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունից ստացվել են ՓԲ ընկերությունում պետպատվերի շրջանակներում «Սոցիալապես անապահով, հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային առողջապահության համակարգով փոխհատուցման ներկայացված բժշկական օգնության և սպասարկման ընդհանուր այդ 20 անձանց վերաբերյալ թվով 526 դեպքերի տվյալները:

Համադրելով ՀՀ ՍԷԿՏ համակարգից արտատպված վերոգրյալ անձանց սահմանահատումների վերաբերյալ տվյալների հետ, պարզվել է, որ որոշ դեպքերում անձինք առհասարակ բացակայել են ՀՀ-ից, սակայն նրանց կենսաչափական տվյալներով պետպատվերի շրջանակներում մատուցվել են բժշկական ծառայություններ:

Նախաքննության ընթացքում ընկերությունից առգրավվել և զննության են ենթարկվել վերոհիշյալ 20 անձանց վերաբերյալ բժշկական պատմագրերը:

Պարզվել է, որ որոշ դեպքերում էլ անձինք նշված կենտրոնում բուժում ստացել են, սակայն ոչ թե «Արմեդ» համակարգ մուտք կատարած ժամանակահատվածում, այլ՝ նույն տարվա ընթացքում՝ այլ ամիսների և օրերի: Անհամապատասխանություններ են ի հայտ եկել նաև բուժվող անձանց պատմագրերում նշված բուժման օրերի և «Արմեդ» համակարգ մուտքագրման օրերի միջև:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter