HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ս.Մ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, դիտավորությամբ ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու փորձի և ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար:

«ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ս.Մ.-ի տեղափոխումը Երևան»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter