HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը պահանջում է Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից բռնագանձել 20 մլրդ դրամ և գույք

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թ․ մայիսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

  • 3 անշարժ գույք.
  • 2 տրանսպորտային միջոց. 
  • 8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր և բաժնետոմսեր. 
  • 2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար.
  • 2 մլրդ 632 մլն 342 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
  • 18 մլրդ 593 մլն 643 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ.
  • շուրջ 101 մլն դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լուսաանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter